«Հավերժություն» փաթեթը խորհրդանշում է շարունակականություն, հիշողություն և արժեքներ, որոնք անցնում են սերունդների միջով։ Փաթեթը ներառում է չորս անվանական ծառ, որոնք միասին ձևավորում են կյանքի, բնության և ժամանակի հետ ներդաշնակ մի ամբողջություն, ինչպես նաև փոքր կրծքազարդ, որը կմնա որպես ձեր մասնակցության շոշափելի հիշեցում։
Յուրաքանչյուր ծառ տնկվում է անվանական նշումով՝ վերածվելով կենդանի հուշի, որը տարիների ընթացքում կաճի և կշարունակի իր առաքելությունը՝ մաքրելով օդը և պահպանելով բնությունը🌿