Եդեմ

590.000 AMD

Բացահայտեք դրախտային գեղեցկությունը մեր «Եդեմ» ոսկյա զարդի հետ։

Այս կախազարդում ոսկու ջերմ փայլը միահյուսվել է կանաչի կենսախինդ երանգներին՝ ստեղծելով կատարյալ ներդաշնակություն։ Զարդի կենտրոնում Կենաց ծառն է՝ կյանքի հավերժական խորհրդանիշը, որը կարծես ծաղկում է հենց Եդեմի այգում։ Կանաչ էմալով ընդգծված տերևներն ու խաչը զարդին հաղորդում են վառ արտահայտչականություն և խորություն։

Կրեք «Եդեմը»՝ որպես անսպառ սիրո, հավատքի և ծաղկուն կյանքի խորհրդանիշ։