Բնությունը մեր կյանքի լույսի աղբյուրն է, և հենց այդ գաղափարն է դրված «Լուսե ծառ» զարդի հիմքում։
Ինչո՞ւ հենց արծաթ։ Քանի որ արծաթն այն ազնիվ մետաղն է, որը լավագույնս է անդրադարձնում լույսը՝ ստեղծելով յուրահատուկ պայծառություն։ Կրելով այս զարդը՝ Դուք Ձեզ հետ կրում եք բնության մաքրությունն ու կենարար էներգիան։
Զարդի դիմային մասում պատկերված է Կենաց ծառը՝ իր արմատներով ու պտուղներով, իսկ դարձերեսին՝ հայկական հավերժության նշանը։ Սա կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են լույս, ներդաշնակություն և իմաստ։